Հեպատիտ C

 

Հարուցիչը ՌՆԹ վիրուսն է: Էնդեմիկ է աշխարհով մեկ՝ ունենալով բարձր տարածվածություն Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Վարակի առաջացման պատճառը C տեսակի հեպատիտային վիրուսն է: Այն կարող է երկար ժամանակ թաքնված մնալ մարդու օրգանիզմում: C հեպատիտի ախտանշանները կարող են հանդես գալ վարակի ներթափանցումից 12-14 տարի հետո, որից հետո սկսվում է լյարդի ցիրոզ: Վարակի սուր տեսակը կարող է ունենալ ուժեղ կամ թույլ արտահայտված կլինիկական պատկեր` կախված վարակի փոխանցման ուղուց և օրգանիզմի առանձնահատկություններից: Բուժման բացակայության պայմաններում քրոնիկականի վերածվելու հաճախականությունը վարակակիրների մոտ բավականին բարձր է:

— Դեպքերի մեծ մասը փոխանցվում է պարենտերալ ճանապարհով` փոխանակվող սրսկիչ/ասեղներով, թմրամիջոց ներարկային օգտագործողների շրջանում, վարակված արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկմամբ, երիկամային դիալիզ, ածելիներ փոխանակելով կամ ասեղներից վնասումով:

— Սեռական փոխանցման հավանականությունը խիստ ցածր է, սակայն այն աճում է, եթե վարակի աղբյուրն ունի նաև ՄԻԱՎ կամ այլ սեռավարակ:

— Մորից՝ մանկան փոխանցումը քիչ է հանդիպում (5% կամ պակաս), մեծ մասամբ` HCV-ՌՆԹ դրական կանանց մոտ: Ավելի բարձր տոկոս (մինչև անգամ 40%) է գրանցվում, եթե կինը միաժամանակ ՄԻԱՎ և HCV դրական է: