Հեպատիտ B

 

Հեպատիտ B-ի հարուցիչը հեպատոտրոպ ԴՆԹ պարունակող վիրուսն է (HBV): Սեռականորեն փոխանցված վարակները կազմում են հեպատիտ B-ի դեպքերի շուրջ 40%-ը: Վիրուսակրության բարձր տոկոսներ են հայտնաբերվում ռիսկի խմբերի անձանց, ներառյալ թմրամիջոցներ օգտագործողների, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, կոմերցիոն սեռական հարաբերություններ և այդ հիվանդության բարձր էնդեմիկությամբ երկրներից ներգաղթողների մոտ:  Վարակը փոխանցվում է նաև պարենտերալ (արյան, այդ թվում` փոխներարկման և արյան պատրաստուկների միջոցով) և ուղղահայաց (վարակված մորից` պտղին): Հնարավոր են նաև վարակման եզակի դեպքեր` չախտահանված բժշկական գործիքների, ներարկիչների օգտագործման հետևանքով: