Գոնոռեա

 

Գոնոռեայի հարուցիչը ախտահարում է գլխավորապես միզուկի, արգանդի վզիկի, ուղիղ աղու, ըմպանի և շաղկապենու էպիթելային հյուսվածքը: Բարդացած դեպքերում ախտահարվում են նաև շագանակագեղձ ն ու մակամորձին, իսկ կանանց մոտ` էնդոմետրիումն ու փոքր կոնքի օրգանները: Վարակը հազվադեպ կարող է տարածվել հեմատոգեն ճանապարհով` ախտահարելով հիմնականում մաշկն ու հոդերը: