ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2020

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։

Ամեն տարի՝ դեկտեմբերի 1-ին, աշխարհը հիշատակում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը։ Մարդիկ ամբողջ աշխարհում միավորվում են՝ ցույց տալու իրենց աջակցությունը ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից տուժած անձանց և հիշելու բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ՁԻԱՀ-ի պատճառով։ 2020 թվականին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր COVID-19-ի համավարակի վրա և թե ինչ ազդեցություն է այն թողնում կյանքերի և կենսակերպի վրա։ COVID-19-ը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպես է առողջությունը փոխկապակցված այլ օրհասական խնդիրների հետ, ինչպիսիք են անհավասարության նվազեցումը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը, սոցիալական պաշտպանությունը և տնտեսական աճը։ Մտքում ունենալով այս ամենը՝ ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ Համաշխարհային համերաշխությունը, համընդհանուր պատասխանատվություն։

Ի՞նչ կլիներ, եթե օրենքը Ձեզ կարգադրեր՝ ում սիրել, ում ոչ:

Ի՞նչ կլիներ, եթե չունենայիք հնարավորություն ստանալ բուժօգնություն, որը կարող էր փրկել Ձեր կյանքը։

Ի՞նչ կլիներ, եթե Ձեզ անհրաժեշտ բժշկական ծառայութունները հասանելի լինեին Ձեր երկրում, բայց ոչ Ձեզ համար։

Կհասկանայի՞ն արդյոք Ձեզ Ձեր մտերիմները, եթե իմանաին, որ ՄԻԱՎ ունեք։