Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական
հարաբերությունն է (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓՎ-ներ, որոնցից են.

-բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս և այլն),

— սնկային (Candidiasis),- վիրուսային,

 

—  հեպատիտ A (Hepatitis A).                           փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով,
—  հեպատիտ B (Hepatitis B). փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով,
—  հեպատիտ C, D (Hepatitis C, D).       հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով,
— հերպես 1, 2 (Herpes simplex 1 , 2).  փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով,

 

— մարդու պապիլոմովիրուս (Human Papillomavirus, HPV). փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով,
երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ,

 

Մարդու իմունոդիֆիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV), փոխանցման ուղին` սերմի, արյան,

կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով,

 

— մոլյուսկ (Molluscum contagiosum virus). սերտ շփման միջոցով
— նախակենդանիներ (Protozoal), տրիխոմոնիազ (Trichomoniasis),
— պարազիտներ (Protozoas). քոս (Scabies):

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական վարակներն ու նրանց փոխանցման ուղիները.

 

 

 

1․ Հեշտոցային

2․ Բերանային (բերանային երբ տղամարդն է կատարում)

3․ Բերանային (երբ կինն է կատարում)

4․ Բերանային (բերանային երբ տղամարդուն են կատարում)

5․ Բերանային (բերանային երբ կնոջն են կատարում)

6․ Անալ (ակտիվ)

7․ Անալ (պասիվ)

8․ Լեզու-հետանցքային

 

 

 

 

 

 

ՍՃՓՎ ախտաբանաֆիզիոլոգիական ճանապարհն համարվում է առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ շփումը: Ավելի քիչ, սակայն նույնպես վարակման ուղի են համարվում բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները:

Հետևաբար, սեռական արտազատուկի աննշան շփումն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն, միաժամանակ, պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և` հակառակը: Երբեմն մաշկի շփումն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Իրավամբ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն, այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել: Օրինակ. մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ և այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ կարող են առաջացնել քրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.

— օգտագործել պահպանակներ,

— խուսափել պատահական սեռական հարաբերություններից,
— բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները,
— ստուգել զուգընկերոջ մոտ սեռական ինֆեկցիաների առկայությունը,
— կատարել պատվաստումներ (հեպատիտ A, B-ի դեպքում),
— խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում: