PrEP բուկլետը կարող եք ներբեռնել այստեղից
PrEP-ը ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման մեթոդ է, որի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։
• ոչ միշտ եք օգտագործում պահպանակ սեռական հարաբերություն ունենալիս այնպիսի զուգընկերոջ հետ, ում ՄԻԱՎ կարգավիճակը Ձեզ հայտնի չէ, • ունեք ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող զուգընկեր, • կիսում եք ասեղները կամ ներարկիչները այլ անձանց հետ։
Եթե Դուք ընդունում եք PrEP և նկատում եք կողմնակի ազդեցություններ, որոնք Ձեզ անհանգստացնում են և կրում են պարբերական բնույթ,, ապա խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։
Հայաստանում PrEP-ը հասանելի է միայն վճարովի հիմունքներով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։
Քանի որ PrEP-ը նախատեսված է ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեցող անձանց համար, Դուք առաջին հերթին պետք է ՄԻԱՎ-ի թեստ հանձնեք։ ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու համար կարող եք դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որի վերապատրաստված խորհրդատուները թեստավորմանը զուգահեռ կտրամադրեն ՄԻԱՎ-ին վերաբերող խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն Ձեզ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։
PEP-ը ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն է՝ դեղորայքային կարճ կուրս, որ ընդունվում է հավանական ՄԻԱՎ վարակումից հետո շատ կարճ ժամանակի ընթացքում՝ օրգանիզմում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
PEP-ը Ձեզ համար է, եթե Դուք ՄԻԱՎ-բացասական կարգավիճակ ունեք կամ չգիտեք Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը և վերջին 72 ժամվա ընթացքում՝ 1. առանց պահպանակի ռիսկային սեռական հարաբերություն եք ունեցել, 2. կիսել եք ասեղ կամ ներարկման համար նախատեսված այլ պարագաներ թմրանյութեր կիրառելու համար, 3. սեռական բռնության եք ենթարկվել:
PEP օգտագործելուց առաջ պետք է անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ PEP-ը անվտանգ է, բայց կարող է որոշ դեպքերում կողմնակի ազդեցություններ թողնել, որի մասին պետք է տեղեկացնեք Ձեր բժշկին։
Եթե Ձեզ PEP են նշանակել, ապա պետք է այն ընդունել առավելագույնը 28 օր։ Պետք է այդ ընթացքում որոշակի ժամանակը մեկ և դեղորայքի կուրսն ավարտելուց հետո վերադառնալ բժշկի մոտ՝ հերթական թեստավորումն անցնելու նպատակով։
Հայաստանում PEP-ը հասանելի է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։ Քանի որ PEP-ը նախատեսված է ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեցող անձանց համար, Դուք առաջին հերթին պետք է ՄԻԱՎ-ի թեստ հանձնեք։ ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու համար կարող եք դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որի վերապատրաստված խորհրդատուները թեստավորմանը զուգահեռ կտրամադրեն ՄԻԱՎ-ին վերաբերող խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն Ձեզ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։
PrEP բուկլետը կարող եք ներբեռնել այստեղից
PEP բուկլետը կարող եք ներբեռնել այստեղից