Ի՞նչ է նախակոնտակտային կանխարգելումը (PrEP)։

 

 

PrEP-ը կամ  նախակոնտակտային կանխարգելումը ՄԻԱՎ կանխարգելման մեթոդ է, որի օրական օգտագործումով ՄԻԱՎ բացասական մարդիկ նվազեցնում են վարակվելու ռիսկը։  Նախակոնտակտային կանխարգելումը  (PrEP) կարող է կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը մարդու օրգանիզմում։ Ներկայումս սննդի և դեղորայքի կառավարման ասոցիացիայի կողմից նախակոնտակտային կանխարգելման համար նախատեսված երկու հաստատված դեղամիջոց կա։

PrEP-ը նախատեսված է ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեցող  մեծահասակների և դեռահասների համար, ովքեր սեռական կամ ներարկային թմրամիջոց օգտագործելու ճանապարհով ՄԻԱՎ ձեռք բերելու բարձր ռիսկայնություն ունեն։

 

Ի՞նչու ընդունել նախակոնտակտային կանխարգելում (PrEP)։

 

 

PrEP-ը բավականին արդյունավետ է, եթե օգտագործվում է ըստ ցուցումների։

Դեղահաբը նվազեցնում է սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը ավելի քան 90%-ով, իսկ  թմրանյութեր ներարկային ճանապարհով օգտագործելիս՝ 70%-ով։

Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կարող է ավելի ցածր լինել,  եթե PrEP-ի հետ միաժամանակ օգտագործեք պահպանակներ և կանխարգելման այլ միջոցներ։

PrEP-ը Ձեզ համա՞ր է։

 

 

PrEP-ը կօգնի Ձեզ, եթե դուք ունեք ՄԻԱՎ-ի բացասական կարգավիճակ և ներքոնշյալ պնդումներից մեկը կամ մի քանիսը վերաբերում է Ձեզ․

Դուք գեյ/բիսեքսուալ տղամարդ եք և դուք

  • ունեք ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող զուգընկեր,
  • ունեք բազմաթիվ զուգընկերներ, կամ զուգընկեր, ով ունի բազմաթիվ զուգընկերներ, կամ զուգընկեր, ում ՄԻԱՎ կարգավիճակը Ձեզ հայտնի չէ և դուք
  • ունենում եք հետանցքային (անալ) հարաբերություններ առանց պահպանակի կամ
  • վերջերս ախտորոշվել  եք սեռական ճանապարհով փոխանցվող  վարակով։

 

Դուք հետերոսեքսուալ եք և

  • ունեք ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող զուգըներ,
  • ունեք բազմաթիվ զուգընկերներ, կամ ունեք զուգընկեր, ով ունի բազմաթիվ զուգընկերներ, կամ ունեք զուգընկեր, ում ՄԻԱՎ-ի կարգավիճակը Ձեզ հայտնի չէ և դուք
  • ոչ միշտ եք օգտագործում պահպանակ այն մարդկանց հետ, ովքեր թմրանյութեր են ներարկում կամ
  • ոչ միշտ եք պահպանակ օգտագործում բիսեքսուալ տղամարկանց հետ սեռական ակտի ժամանակ։

Դուք թմրանյութ եք օգտագործում ներարարկիչով և

  • Կիսում եք ասեղները կամ ներարկիչները այլ անձանց հետ,
  • սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկի տակ եք։

Արդյո՞ք PrEP-ը անվտանգ է։

 

 

Առողջության ոչ մի էական փոփոխություն չի նկատվել այն մարդկանց մոտ , ովքեր ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեն  և 5 տարուց ավելի ընդունել են PrEP։

PrEP օգտագործող որոշ մարդիկ կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, ինչպես օրինակ սրտխառնոց, բայց այս կողմանկի ազդեցությունը սովորաբար վտանգավոր չէ և ժամանակի ընթացքում անցնում է։

Եթե դուք ընդունում եք PrEP և ունեք կողմնակի էֆեկտներ, որոնք կրում են պարբերական բնույթ և Ձեզ անհանգստացնում են, խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։

Եվ եղե՛ք ուշադիր․ PrEP-ը պաշտպանում է Ձեզ ՄԻԱՎ-ից, բայց ոչ մնացած սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից։

PrEP-ը համադրելով պահապանակների հետ՝ կնվազեցնեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկը։

Ի՞նչպես ստանալ PrEP։

 

 

Եթե ցանկանում եք օգտագործել PrEP, անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։ Հայաստանում PrEP-ը հասանելի է միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, որը գտնվում է Երևանում։ PrEP-ը Հայաստանում հասանելի է միայն վճարովի տարբերակով։

Քանի որ PrEP-ը նախատեսված է Միավ-ի բացասական կարգավիճակ ունեցող անձանց, դուք առաջին հերթին պետք է ՄԻԱՎ-ի թեստ հանձնեք PrEP-ը սկսելուց առաջ, ինչպես նաև այլ թեստեր՝ համոզվելու, որ PrEP ընդունելը ձեզ համար անվտանգ է։

Եթե դուք սկեք ընդունել PrEP, անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ՄԻԱՎ-ի թեստ հանձնել և նոր հաբեր ստանալ։