ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ

 

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական հարաբերությունն է (հեշտոցային, բերանային կամ անալ):

 

Կան մի շարք ՍՃՓՎ-ներ, որոնցից են.

 

  • բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս և այլն),
  • սնկային (Candidiasis),
  • վիրուսային,
  • հեպատիտ A (Hepatitis A). փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով,
  • հեպատիտ B (Hepatitis B). փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով,
  • հեպատիտ C, D (Hepatitis C, D). հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով,
  • հերպես 1, 2 (Herpes simplex 1, 2). փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով,
  • մարդու պապիլոմովիրուս (Human Papillomavirus, HPV). փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ,
  • մարդու իմունոդիֆիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV), փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով,
  • մոլյուսկ (Molluscum contagiosum virus). սերտ շփման միջոցով
  • նախակենդանիներ (Protozoal), տրիխոմոնիազ (Trichomoniasis),
  • պարազիտներ (Protozoas). քոս (Scabies):

 

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.

 

ՍՃՓԻ 1 2 3 4 5 6 7 8
Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia) +
Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea) +
Հերպես (Herpes) + + + + + + +
Մարդու պապիլոմովիրուս (HPV) + + + + +
Սիֆիլիս (Syphilis) + + + + +
Խլամիդիա(Chlamydia) + + + +
Գոնոռեա (gonorrhea) + + + +
Ցայքի ոջիլ (Crab louse) + + +
Քոս (Scabies) + + +
Հեպատիտ B (Hepatitis B) + + +
Մարդու պապիլոմավիրուս (HIV) + + +
Տրիխոմոնիազ (Trichomoniasis) +
Ամիոբա (Amebiasis) +
Cryptosporidiosis +
Giardiasis +
Հեպատիտ A (HepatitisA) +
Շիգիլիոզ (Shigellosis) +
Հեպատիտ C  (HepatitisC) + +

 

1․ Հեշտոցային

2․ Բերանային (բերանային երբ տղամարդն է կատարում)

3․ Բերանային (երբ կինն է կատարում)

4․ Բերանային (բերանային երբ տղամարդուն են կատարում)

5․ Բերանային (բերանային երբ կնոջն են կատարում)

6․ Անալ (ակտիվ)

7․ Անալ (պասիվ)

8․ Լեզու-հետանցքային

 

ՍՃՓՎ ախտաբանաֆիզիոլոգիական ճանապարհն համարվում է առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ շփումը: Ավելի քիչ, սակայն նույնպես վարակման ուղի են համարվում բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար, սեռական արտազատուկի աննշան շփումն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն, միաժամանակ, պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և` հակառակը: Երբեմն մաշկի շփումն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Իրավամբ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն, այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել: Օրինակ. մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ և այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ կարող են առաջացնել քրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

 

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.

  • օգտագործել պահպանակներ,
  • խուսափել պատահական սեռական հարաբերություններից,
  • բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները,
  • ստուգել զուգընկերոջ մոտ սեռական ինֆեկցիաների առկայությունը,
  • կատարել պատվաստումներ (հեպատիտ A, B-ի դեպքում),
  • խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում: