+374 60 478989

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ (COVID-19)

17 March, 2020

Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Ցավոք, Հայաստանը, ինչպես և աշխարհի շատ երկրներ, ևս զերծ չմնաց նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումից և դրանից առաջ եկած հիմնախնդիրներից։
Վերջին շաբաթների ընթացքում COVID-19 ցույց է տվել անհանգստացնող աճ՝ 1 դեպքից հասնելով
78-ի (Տեղեկությունը` ՀՀ Առողջապահության նախարարության 2020-ի մարտի 17) պաշտոնական կայքից։

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն գիտակցում է պատասխանատվության զգացումը հասարակության և հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ։ Պաշտպանելով և հետևելով ՀՀ Առողջապահության նախարարության և Բժիշկների համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ մենք որոշել ենք ծառայությունների մատուցման ընթացակարգը սահանել հետևյալ ձևաչափով՝

  • Կազմակերպությունը անցնում է փակ աշխատանքային ռեժիմի։
  • Կազմակերպության գրասենյակի այցերը սահմանափակվում են։
  • Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն տրամադրվում է հեռախոսի միջոցով և առցանց՝ հեռ։ +37460478989, [email protected], [email protected]։
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվություն, հետազոտություն, պահպանակների և լուբրիկանտների տրամադրում իրականացվում է առանց ընդհատումների՝ ապահովելով բոլոր ցուցված միջոցները COVID-19 կանխելու համար՝ +37460478989, +374 60 378989, +37455478980։
  • ՀԿ-ի կողմից նախատեսված 2020թ․-ի մարտ ամսվա բոլոր հանրային միջոցառումները հետաձգվում են։

Մենք համոզված ենք, որ մեր իսկ սոցիալական պատասխանատվությունը հիվանդության դեմ պայքարի բանալի գործոններից մեկն է։
Լինենք առողջ, հարգանքով՝

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ