ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ․ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ» խորագրով դասընթացների շարքը։

 

Դասընթացների շարքը նպատակ ունի զարգացնել ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի կարողությունները սեռականության, առաջնորդության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջության իրավունքի ոլորտներում, նպաստել շահառուների շրջանում անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը և ՄԻԱՎ-ին առնչվող որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածությանը։

 

2021թ․-ի սեպտեմբերի 25-ին և 28-ին դասընթացներ կազմակերպվեցին համապատասխանաբար Վանաձոր և Գյումրի քաղաքներում։

 

Դասընթացների շրջանակներում ներկայացվեցին «ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը» և «Առողջության իրավունք» թեմաները։

 

Դասընթացավար Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը» թեման։ Դասընթացավարը խոսեց ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, ՄԻԱՎ-ի թեստավորման եղանակների և կարևորության մասին։ Քննարկումների արդյունքում  մասնակիցները հասկացան ՄԻԱՎ-ի նկատմամբ անվտանգ սեռական վարքագիծ ձևավորելու, ինչպես նաև պարբերաբար թեստավորվելու կարևորությունը։

 

Դասընթացները ամփոփեց կազմակերպության իրավաբան Լուսինե Գասպարյանը, որը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման։ Նա խոսեց բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքներից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև ՄԻԱՎ  վարակից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքից։

 

Դասընթացները ընթացան ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում։

 

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: