ՍՈՑՀՈԼՈՎԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է սոցհոլովակի/ների նկարահանման, սցենարի կազմման աշխատանքի մրցույթ։
Պաշտոն – Սոցհոլովակի պատրաստման ծառայություններ իրականացնող
Հոլովակի թեմաները — ՄԻԱՎ և ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) և հետկոնտակտային կանխարգելում (PEP)
Հոլովակի տևողությունը – 2-3 րոպե (բաղկացած նույն խորագրով/թեմատիկայով 4-5 կարճ հոլովակներից)։
Վայրը – Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝
— գրել հոլովակի սցենար,
— մշակել վիդեո-գաղափարներ,
— իրականացնել հարցում-նկարահանումներ հասարակության շրջանում,
— անհրաժեշտության դեպքում իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ,
— պատրաստել անիմացիա, ինֆոգրաֆիկա հոլովակի մի հատվածի կամ ամբողջական հոլովակի համար,
— իրականացնել նկարահանումներ,
— անհրաժեշտության դեպքում ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժեին,
— կազմակերպել մոնտաժը,
— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
- Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
- Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
- Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ։
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 8-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «Սոցհոլովակի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ» հաստիքը: