ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է գրասենյակի գործավարի թափուր հաստիքի բաց մրցույթ:
Պաշտոն — Գրասենյակի գործավար
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն․
- Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների;
- Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում հայերենով և անգլերենով, տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալական ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն;
- ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն);
- Հանդիպում քննարկումների, միջոցառումների կազմակերպում, մասնակցություն և արձանագրում/լուսաբանում;
- Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում;
- Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի, նյութերի կազմում և թարգմանություն;
- Արտաքին և ներքին հաղորդակցման ապահովում;
- Հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթերի կազմում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ․
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail;
- Թարգմանչական հմտությունների տիրապետում;
- Միջոցառումների կազմակերպման հմտություններ;
- Տվյալների վերլուծության ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021 թ.-ի հուլիսի 30-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Գրասենյակի գործավար» հաստիքը։