«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ»․ ՆՍՀԿ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2021 թվականի հունիսի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն անցկացրեց «Գենդերային հավասարություն» թեմայով դասընթաց ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստում անցնող սպաների համար։
Դասընթացի սկզբում ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանը ողջունեց բոլոր մասնակիցներին, ներկայացրեց կազմակերպությունը և գործունեության ոլորտները, դասընթացի նպատակը, թեմաները, փորձագետին, նաև շնորհակալություն հայտնեց կրթահամալիրին շարունակական համագործակցության ապահովման համար։

 


Ողջույնի խոսքից և ծանոթացումից հետո դասընթացի փորձագետ, ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Գենդերային հավասարություն» թեման՝ նախ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև խտրականություն թեմային։ Այնուհետև, փորձագետը խոսեց «Գենդերային հավասարություն» թեմայից՝ ներկայացնելով վիճակագրություն, ոլորտում առկա բացերը, կարգավորման մեխանիզմները։

Դասընթացավարը ներկայացրեց միջազգային փաստաթղթեր, որոնք առնչվում են թեմային՝ հատկապես առանձնացնելով «Ստամբուլյան կոնվենցիան», «Լանզարոտեի կոնվենցիան», իրական նպատակները և նրա շուրջ ձևավորված միֆերը։
Ամբողջ դասընթացն ուղեկցվում էր ակտիվ հարց ու պատասխաններով, բուռն քննարկումներով։

 

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։