ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2021 թվականի մայիսի 6-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի (ՏՀԱԽ) հերթական հանդիպումը։ ՏՀԱԽ-ին անդամակցում են Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող 5 կազմակերպությունների («Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ, «Քալրֆուլ հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, «Հավասարություն բոլորի համար» իրավապաշտպան ՀԿ) ներկայացուցիչներ և 2 անհատ տրանս* ակտիվիստներ։

 

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նորընտիր կազմի առաջին նիստի արդյունքները, ինչպես նաև IBBS-2021-ին ընդառաջ առողջապահության ոլորտում որոշում կայացնողների հետ ադվոկացիոն աշխատանքային հանդիպման անցկացման մանրամասները։

 

Հանդիպումը անցավ չափազանց ակտիվ և խանդավառ մթնոլորտում։ Խմբի անդամները պատրաստակամություն հայտնեցին նույն ոգով շարունակելու աշխատանքները և նպաստելու Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը և տեսանելիության բարձրացմանը։