ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐԸՆՏԻՐ ՄՀՀ-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
2021 թվականի ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նորընտիր կազմի անդրանիկ նիստը։
Նիստի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Առողջապահության նախարար, ՄՀՀ նիստի նախագահ տիկին Անահիտ Ավանեսյանը, ներկայացրեց նիստի օրակարգը, ինչպես նաև ողջունեց ՄՀՀ նոր անդամներին՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։
ՄՀՀ փոխնախագահ ընտրվեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ, ՄՀՀ անդամ Ժենյա Մայիլյանը։
ՄՀՀ նիստին մասնակցում էր նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանը, որը ընտրվեց «Շահերի բախման հարցն ուսումնասիրող, բողոքարկման և էթիկայի» հանձնաժողովի անդամ։
Ներկայացվեց և հաստատվեց նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի 2022-2024թթ ժամանակահատվածի համար նոր դրամաշնորհային հայտը։
ՄՀՀ նիստը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։