ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՏՍՏ-երին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների ուսումնասիրության մշակման (MSMIT) և ադվոկացիոն պլանի մշակման փորձագետ։
Հայտարարության սկիզբը`01․04.2021թ.
Դիմումների վերջնաժամկետ` 10․04.2021թ․
Պաշտոնը՝ ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ։
Աշխատանքի մեկնարկը — Ապրիլի 15, 2021
Աշխատանքի նկարագրություն
- Ուսումնասիրել ՏՍՏ-ներին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները, դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին՝ օգտագործելով MSMIT գործիքը,
- Մշակել փաստաթուղթ, որում ներկայացված կլինեն ՏՍՏ-ներին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների փաթեթները, ինչպես նաև ծառայություններում առկա բացերը,
- Վարել ոլորտային կազմակերպությունների, փորձագետների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները,
- Վերջնականացնել ուսումնասիրությունը և թարգմանել անգլերեն,
- Աշխատանքային հանդիպման արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել ՏՍՏ-ներին տրամադրվող ծառայությունների բացերը հասցեավորող ադվոկացիոն պլան,
- Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ ուսումնասիրություններ իրականացնելու և ադվոկացիոն պլանի մշակման ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Ռազմավարական փաստաթղթեր կազմելու փորձ,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թ.-ի ապրիլի 10-ը` «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ»: