ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում փորձագետի՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շահառուների շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտություն իրականացնելու համար։
Հետազոտությունը պետք է իրականացվի ՀՀ Երևան քաղաքի և մարզերի երիտասարդների ու նախկին դատապարտյալների շրջանում։
Հայտարարության սկիզբը` 01․04.2021թ.
Դիմումների վերջնաժամկետ` 23․05.2021թ․
Պաշտոնը՝ ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս
Աշխատավարձը՝ Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
- Իրականացնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտություն ՀՀ Երևան քաղաքի և մարզերի երիտասարդների և նախկին դատապարտյալների շրջանում,
- Ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտությունների տեղական և միջազգային փաստաթղթերը,
- Վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կազմել հետազոտության պլանը, մեթոդաբանությունը, հարցաշարը,
- Իրականացնել հարցազրույցներ վերոնշյալ շահառուների շրջանում,
- Ներկայացնել հետազոտության արդյունքները և վիճակագրական տվյալներն ամփոփող զեկույց,
- Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ վարքագծային/սոցիալական հետազոտությունների ոլորտում,
- Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
- ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունների և/կամ այլ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը՝ Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թ.-ի մայիսի 23-ը` « Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «ՄԻԱՎ-ի վերաբերյալ վարքագծային հետազոտության փորձագետ» թափուր հաստիքը:
Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։