ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում»

Պաշտոն — Իրավաբան

Տևողություն — պայմանագրային

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

Աշխատանքի նկարագրություն

  • Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
  • Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում,
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
  • Հանրային խոսքի հմտություն և փորձ,
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ։

 

Աշխատավարձը — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ.-ի ապրիլի 2-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «ԻՐԱՎԱԲԱՆ» հաստիքը։

 

 

Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։