ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՎ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 2021թ․-ի ապրիլի 1-ից մեկնարկում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագիրը։

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում չներառված ռիսկային խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելմանը և տեղեկատվության բարձրացմանը, ջատագովել տվյալ ծրագրերում նշված խմբերի ներգրավման, ինչպես նաև ՀՀ ամբողջ տարածքում շահառու խմբերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունների հասանելիության ապահովման համար։

 

Շահառու խմբեր՝

  • Նախկին դատապարտյալներ;
  • Երիտասարդներ;
  • Կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ);
  • Տրանս անձինք։

 

Իրականացման վայր՝

Երևան

Արագածոտնի մարզ

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Կոտայքի մարզ

Շիրակի մարզ

Սյունիքի մարզ

Տավուշի մարզ

Վայոց Ձորի մարզ

 

Թեստավորման համար կարող եք գրանցվել ԱՅՍՏԵՂ

 

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի կողմից: