ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ) ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 8 Հունվարի, 2021

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ)  թափուր հաստիքի բաց մրցույթ «Տրանս* քարտեզը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԱԵԿԱ-ում)» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում»

 

Պաշտոն  — ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ)

 

Տևողություն— պայմանագրային

 

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

Աշխատանքի նկարագրություն

  • Կազմել փաստաթղթեր՝ դիմումներ, հայտարարություններ, բիդինգներ և այլն։
  • Պատրաստել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր,
  • Տրանս* համայնքի ներկայացուցիչերին ներկայացնել ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի և տրամադրվող բոլոր ծառայությունների մասին տեղեկատվություն,
  • Աջակցություն ցուցաբերել ծրագրի կատարման ողջ ընթացքին,
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ համակարգողի հանձնարարության։
  • Կատարել իրավիճակային հետազոտություններ։

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

  • Կրթություն համապատասխան ոլորտում,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
  • Հայերենի վարժ իմացություն,
  • Անգլերենի վարժ իմացություն,
  • Ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
  • Հանրային խոսքի հմտություն և փորձ,
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

 

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի ապրիլի 15-ը՝ մասնագիտության դաշտում նշելով ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ: