ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ֆրանսահայ բարերարին, որը իր աջակցությունը ցուցաբերեց Արցախից արտագաղթած մեր հայրենակիցներին։
Հիշեցնենք, որ Արցախի բնակչության զգալի մասը, ապահով միջավայր գտնելու նպատակով, լքել է և լքում է սեփական բնակավայրերը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) 2020թ-ի սեպտեմբերի 27-ից ի վեր օգնում է ռազմական իրադրության պատճառով Արցախից Երևան տեղափոխվածներին՝ տրամադրելով նրանց սնունդ, կացարան և առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, ինչպես նաև COVID-19-ի կանխարգելման միջոցներ։
Ժամանակավոր կացարանում մինչև այս պահը բնակվում են 20 տեղափոխված արցախցիներ։