«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Հայտարարության սկիզբը` 30.09.2020
Դիմումների վերջնաժամկետ` 09.10.2020
Պաշտոնը՝ Իրավիճակային վերլուծություն իրականացնող փորձագետ (տրանս* անձանց առնչվող ազգային փաստաթղթերի վերլուծություն)
Աշխատանքի մեկնարկը — Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
- Հանդիպումներ կազմակերպել տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի հետ՝ քննարկելու խմբի ներկայացուցիչներրի տեսլականը,
- Հասկանալ տրանս* անձանց կարիքները նրանց հետ հանդիպումների միջոցով,
- Կատարել իրավիճակային վերլուծություն Հայաստանում (ազգային փաստաթղթերի վերլություծություն) տրանս* անձանց իրավիճակի վերաբերյալ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Տրանս* անձանց ազգային աշխատանքային և ոչ աշխատանքային խմբերի ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա,
- Կազմակերպությանը ներկայացնել վերջնական փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթղթի անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ իրավիճակային վերլուծություն իրականացնելու ոլորտում,
- Խոցելի խմբերի հետ հաղորդակցման հմտություններ,
- Անգլերենի և/կամ ռուսերենի գերազանց իմացություն,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office (պարտադիր), G-Suite (ցանկալի):
- Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն (EQ)
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ը։