ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ-Ի ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ԱՈՒԹՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն»
Պաշտոն — Աութրիչ աշխատող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքներ։
Աշխատանքի նկարագրություն
Աութրիչ — շահառու խմբերի հետ աշխատանք իրականացնող։ Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ ինտերնետի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով համապատասխան բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով:
Շահառու խումբ — քաղաքաբնակ միգրանտներ:
Միգրանտ — հանդիսանում է այն շահառուն, ով վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ բացակայել է Հայաստանի Հանրապետության տարածքից։
Պարտականությունները՝
- Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ-ում, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքների միգրանտների, ինչպես նաև նրանց զուգընկերների շրջանում, մասնավորապես՝
— Հայտնաբերել հավանական շահառուներին;
— Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
— Ուղղորդել տվյալ քաղաքի համապատասխան բժշկական հաստատություն՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելու։
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների;
- Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, շահառուների անձնական տվյալների, կատարված աշխատանքների հաշվետվությունների մասին գաղտնիությունը, չհրապարակել և չտրամադրել այլ անձանց և կազմակերպությունների;
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
- Հայերենի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 30-ը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: