«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կնքեց երկկողմանի համագործակցության հուշագրեր
2020թ․-ի օգոստոսի 12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն համագործակցության երկկողմանի հուշագրեր կնքեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ների հետ, կնքեց ՝ միավորելով ջանքերը հետևյալ նպատակով՝
- Աջակցել նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված եկամտի աղբյուրից զրկված և առանց ապրուստի միջոցի մնացած ՄԻԱՎ-ով ապրող անձանց։
- Ժամանակավոր ապաստարանով ապահովել ՄԻԱՎ-ով ապրող անձանց, որոնք ենթարկվել են խարանի, խտրականության և խոշտանգումների,
- Մարզաբնակ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրել ապաստարան՝ Երևանում բուժումը և հետազոտությունները իրականացնելու համար։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, ելնելով իր մարդասիրական առաքելությունից,տրամադրելու է մարդասիրական օգնություն «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական ՀԿ-ի և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի շահառու հանդիսացող ՄԻԱՎ-ով ապրող անձանց, որոնք, COVID-19-ով պայմանավորված, զրկվել են եկամտի աղբյուրից և մնացել են առանց ապրուստի միջոցի։ Փաթեթները կտրամադրվեն համաձայն ՆՍՀԿ-ի կողմից ներկայացված գրավոր թվաքանակի, որը կողմերին կտրամադրվի ամեն ամիս։