Օգնությունը շարունակական է, պայքարը՝ միասնական
<<Նոր Սերունդ>> Մարդասիրական ՀԿ-ն, Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորմամբ, շարունակում է աջակցությունը Հայաստանի ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրով նախատեսված ռիսկային խմբերին։
Հումանիտար ծրագիրը իր մեջ ներառում է սննդի փաթեթներ և ժամանակավոր կացարան այն սոցիալապես անապահով թիրախային խմբերին (ԼԳԲՏԻ, ԿՍԿ, ՏՍՏ, ԹՆՕ և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ) , ովքեր COVID-19 համավարակով պայմանավորված հայտնվել են ծանր իրավիճակում, ենթարկվել են խարանի, խտրականության և խոշտանգումների։
Ստորև կարող եք ծանոթանալ հուլիս ամսվա ընթացքում տրամադրված աջակցության վիճակագրությանը։
Ընդհանուր շահառուների թիվը կազմում է 98 հոգի, որից 32 անձանց տրամադրվել է ժամանակավոր կացարան, իսկ 66 անձանց՝ սնունդ։
Սննդի փաթեթ
Ապաստարան