«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների

Ծրագիր — «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»

 

Պաշտոնը՝ 

  • Առաջնորդության և ակտիվիզմի փորձագետ,
  • Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների թեմայով փորձագետ,
  • Խոսքի ազատություն/սահմանփակումներ թեմայով փորձագետ,
  • Խարանի և խտրականության արգելք թեմայով փորձագետ,
  • Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի փորձագետ

 

Տևողությունը  — Պայմանագրային

 

Վայրը — Դասընթացի անցկացման վայր, ՀՀ

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Պարտականությունները՝

  • Հիմք ընդունելով ԿՍԿ համայնքի կարիքները և առաջնահերթությունները՝ կազմել դասընթացի մոդուլ,
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
  • Վարել դասընթաց (անհրաժեշտության դեպքում՝ առցանց) մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն դասընթացի անցկացման վերաբերյալ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Հաղորդակցական հմտություններ;
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի օգոստոսի 3-ը: