ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մոտիացիոն անիմացիոն հոլովակի  նկարահանման, սցենարների կազմման աշխատանքների բաց մրցույթ։

 

Թեմա— «Որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության կարևորության ներկայացումը»

 

Ծրագիր – «Թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման»

 

Պաշտոն – Անիմացիոն հոլովակի նկարահանման մասնագետ

 

Տևողությունը – Պայմանագրային

 

Վայրը – Երևան, Հայաստան

 

Աշխատանքի նկարագրություն

Համագործակցելով ծրագրային աշխատակազմի հետ՝

— գրել հոլովակի սցենար,

— մշակել վիդեո-գաղափարները, ներառյալ դրանց տեքստը,

— պատրաստել անիմացիա,

— իրականացնել ֆիլմի խմբագրումը (մոնտաժը),

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։

 

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ։

 

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

 Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 15-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «Անիմացիոն հոլովակի նկարահանման մասնագետ»: