ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2020 թվականի հուլիսի 3-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպում-քննարկում կենտրոնի բուժաշխատողների հետ Առողջության իրավունք, Խարան և խտրականություն, Սեռականություն թեմաներով:

 

Աշխատանքային հանդիպում-քննարկումը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան, դասընթացավար Շուշան Խնկոյանը։ Նա խոսեց խարանի և խտրականության հասկացություններից, խտրականության տեսակներից, դրսևորումներից, ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունից, խտրական տերմիններից և դրանց ոչ խտրական ձևերից, առողջապահական համակարգում դրսևորվող խտրականության դեպքերից։ Ներկայացվեցին նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս պացիենտի իրավունքները և պարտականությունները, ՄԻԱՎ վարակից առաջացած հիվանդության կանխարգելման մասին օրենքը։

 

 

Դասընթացի երկրորդ հատվածը նվիրված էր Սեռականություն թեմային։ Դասընթացավար- փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց թեման իր բոլոր կոմպոնենտներով։ Ներկայացվեցին սեռականություն հասկացությունը, սեռականության շրջանները և կոմպոնենտները, մասնակիցները ծանոթացած սեռական վարքագիծ, սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն հասկացություններին, դրանց կատեգորիաներին և տեսակներին։ Խոսվեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակվող Հիվանդությունների միջազգային դասակարգման փաստաթղթից, տեղի ունեցած փոփոխություններից և Հայաստանի պարտավորություններից։

 

 

Աշխատանքային հանդիպումը անցավ ակտիվ հարց ու պատասխանի, առողջ քննարկումների մթնոլորտում, բուժաշխատողները դասընթացավար-փորձագետներին հղեցին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխաններ, ինչպես նաև կիսվեցին սեփական փորձով և մտքեր արտահայտեցին թեմաների բժշկական տեսանկյուններից։

 

Շնորհակալություն ենք հայտնում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտոնին ակտիվ համագործակցության և ստացված աշխատանքային հանդիպում-քննարկման համար։