«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ» — ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ՏՐԱՆՍ* ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ

2020 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ առցանց դասընթաց տրանս* անձանց շրջանում։ Դասընթացը միտված էր տրանս* անձանց կարողությունների զարգացմանը «ՄԻԱՎ վարակը և թեստավորման կարևորությունը», «Սեռականություն» և «Առողջության իրավունք» թեմաներով։

 

Առցանց դասընթացի առաջին հատվածում ՄԻԱՎ փորձագետ Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԻԱՎ վարակը և թեստավորման կարևորությունը թեման։ Դասընթացավար-փորձագետը խոսեց ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, ՄԻԱՎ թեստավորման եղանակների և կարևորության մասին։

 

Դասընթացը շարունակեց սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց թեման իր բոլոր կոմպոնենտներով՝ սեռականություն հասկացությունը, կենսաբանական և հոգեսոցիալակն սեռեր, սեռականության շրջանները, սեռական վարքագիծ, սեռական կողմնորոշվածություն և գենդերային ինքնություն, գենդերային դերեր և մշակույթ։

 

Դասընթացը ամփոփեց կազմակերպության իրավաբան Շուշան Խնկոյանը, որը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման։ Նա խոսեց բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքներից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև ՄԻԱՎ  վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքից։

 

Առցանց դասընթացը անցավ ջերմ մթնոլորտում, մասնակիցները հնարավորություն ստացան մեկնաբանությունների միջոցով հարցեր տալու և լիարժեք պատասխաններ ստանալու։

 

Դասընթացը իրականացվում է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ ի աջակցություն «ՏԱ-երի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրին ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ֆոնդերից։