ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ՀԿ-ԻՆ
2020թ․-ի մայիսի 6-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց երկրորդ ենթադրամաշնորհը «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հզորացմանը։
Երկրորդ ենթադրամաշնորհը տրամադրվեց «Հավասարություն բոլորի համար» ՀԿ-ին՝ «Միասին հանուն յուրաքանչյուրի առողջության» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը ՏՍՏ և տրանս համայնքի շրջանում սեռական առողջության և սեռական ապահով վարքագծի վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել օնլայն դասընթացներ վերոնշյալ թեմաներով, որոնց արդյունքում ծրագրի շահառուները ձեռք կբերեն գիտելիքներ սեռական առողջության և սեռական ապահով վարքագծի մասին և դրանք կփոխանցեն համայնքի այլ անդամներին։
Ծրագրի շրջանակում կտպագրվի նաև տեղեկատվական գրքույկ, որը նույնպես կնպաստի իրազեկվածության բարձրացմանը և հարյուրավոր շահառուներ կտեղեկանան սեռական առողջության և սեռական ապահով վարքագծի, խնդիրների առկայության և դրանց լուծման մասին։
Շնորհավորում ենք «Հավասարություն բոլորի համար» ՀԿ-ին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության վերացմանը Հայաստանում:
Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի Ֆինանսական աջակցությամբ: