ՀՌՈՄԻ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԳՈՒՄԱՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ՝ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՐԱՆՍ* ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Ֆրանցիսկոս պապը նախորդ շաբաթ անակնկալ կերպով ֆինանսական նվիրատվություն կատարեց մի խումբ տրանսգենդեր սեքս աշխատողների, ինչը Կաթոլիկ եկեղեցու երկարամյա թշնամական վերաբերմունքի փոփոխություն էր ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

 

Իտալիան համավարակից ամենաշատը տուժած երկրներից է, իսկ սեքս աշխատողները առերեսվում են առավել մեծ դժվարությունների, քանի որ ոչ մի աջակցություն չեն ստանում, հատկապես երբ գրանցված աշխատողներ չեն։

 

Ապրիլի կեսերին ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մի խումբ տրանս* սեքս աշխատողներ օգնության խնդրանքով մոտեցան Տորվայանկայի (Իտալիա) եկեղեցիներից մեկին։ Եկեղեցու հայրը՝ տեր Անդրյու Կոնոկիան, տրամադրեց սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, սակայն նրանք նաև ֆինանասական օգնության կարիք ունեին՝ տուն վարձելու և բժշկական օգնություն ստանալու համար։ Խումբը, որի կազմում 20 կանայք էին, հիմնականում բաղկացած էր Լատինական Ամերիկայից ժամանածներից։ Նրանցից ոմանք ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ էին։

 

Քանի որ օրերը անցնում էին, և ոչ մի կազմակերպություն օգնություն չէր ցուցաբերում խմբին, Կոնոկիան անկարող էր հայթայթել անհրաժեշտ միջոցներ նրանց օգնելու համար։ Նա օգնության կոչով դիմեց Վատիկան, և այս շաբաթ Ֆրանցիսկոս պապը Եկեղեցու նվիրատվություններով զբաղվող պաշտոնյայի միջոցով գումար նվիրաբերեց խմբին։ Գումարի չափի կամ հետագա նվիրատվությունների մասին ոչ մի խոսք դեռևս չկա։

 

«Նրանք այլևս ռեսուրսներ չունեին, բացի քահանային դիմելուց։ Նրանք չէին կարող իրենց թույլ տալ դիմել քաղաքական գործիչներին կամ պատգամավորներին։ Եվ քահանան դիմեց մեզ»,- ասաց եկեղեցու սպասավորներից կարդինալ Կոնրադ Կրաժևսկին։

 

Ի պատասխան կատարած նվիրատվությանը՝ կանայք ձայնային հաղորդագրություն ուղարկեցին Պապին՝ շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար։ Հաղորդագրության մեջ լսվել են այնպիսի խոսքեր, ինչպիսիք են՝ «Անչափ շնորհակալ ենք, Ֆրանցիսկոս պապ», «Աստված օրհնի Ձեզ» և «Թող Տիրամայրը փրկի Ձեզ»։

 

«Ես կարծում եմ՝ մենք այնպես ենք վերաբերվում այս մարդկանց, կարծես նրանք անտեսանելի են, — ասաց Կոնոկիան,- Սա ոչ միայն առողջական առումով է արտակարգ դրություն, այլև սոցիալական»։

 

Եկեղեցու սպասավորները պատմում են, որ կանանցից շատերի անձնագրերը գողացել են՝ ստիպելով նրանց սեքս աշխատանքով զբաղվել, և վերցրել են գումարները։ Նրանց խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցու համար նորմալ է խմբին օգնելը։

 

Կատարվածը ինչ-որ կերպ հակասում է Վատիկանի տրանսֆոբ հռետորաբանությանը։ Անցյալ տարի Ֆրանցիսկոս պապը և Վատիկանը թողարկեցին հուշագիր հետևյալ բովանդակությամբ՝ «Աստված ստեղծել է մարդկանց կին և տղամարդ․ կրթության ոլորտում գենդերային տեսության հարցում երկխոսության ճանապարհին»՝ քննադատելով այն մարդկանց, ում գենդերը չի համընկնում ծննդյան պահին վերագրված սեռին։

 

Փաստաթուղթը գրվել էր կարդինալ Ջուզեպպե Վերսալդիի կողմից և դեմ էր արտահայտվում այն գաղափարներին, որոնք «խրախուսում են անհատի գենդերային ինքնության հանրային ճանաչումը և բացի տղամարդու և կնոջ միությունից նաև նոր տեսակի միությունների ստեղծումը»։

 

Փատաթղթում ոչ բինար մարդկանց անվանում էին «ոչ այլ ինչ, քան զգացողությունների և ցանկությունների ոլորտում ազատության աղավաղված կերպարներ»։

 

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բարձր է գնահատում Վատիկանի՝ տրանս* անձանց օգնելու պատրաստակամությունը։ Սա հիանալի նախադեպ է, թե ինչպես Եկեղեցին և հոգևորականությունը կարող են օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գնտվող խոցելի խմբերին։

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումով։

Թարգմանությունը՝ որոշակի փոփոխություններով։