Օրենսդրական վերլուծության փորձագետի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և  հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնող փորձագետի բաց մրցույթ:

Տևողությունը` 6 ամիս

Սկիզբը՝ պայմանագրային

Ավարտը՝ աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը

Պաշտոնը`  օրենսդրական վերլուծության փորձագետ

 

Հայտարարության սկիզբը` 30.04.2020թ.
Դիմումների վերջնաժամկետ` 26․06.2020

 

Փորձագետը պատասխանատու է ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և  հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնելու և համապատասխան զեկույց կազմելու համար:

 

Աշխատանքի նկարագրություն

  • Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ իրականացնել ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և  հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն
  • Վերլուծությանն առնչվող թեմաներով նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ համապատասխան պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ վերլուծության ընթացքի և արդյունքների վերաբերյալ
  • Վերլուծության ավարտից հետո կազմել համապատասխան զեկույց՝ իր առաջարկներով
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել զեկույցը տարբեր միջոցառումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ

  • Օրենսդրական վերլուծություն իրականացնելու փորձ
  • Զեկույցների կազմման և ներկայացման փորձ
  • Առողջապահության, հատկապես ՄԻԱՎ-ին առնչվող օրենսդրական ոլորտի իմացությունը, տվյալ ոլորտում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գերազանց վերլուծական և հաշվետվությունների ու զեկույցների կազմման հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ

 

Ինչպես դիմել․
 Դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ, ծրագրի անվանում դաշտից ընտրելով «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում՝  ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար»-ը, հաստիքի դաշտից ընտրելով ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերաբերյալ  օրենսդրական վերլուծության փորձագետի հաստիքը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և վերլուծության մեթոդաբանությունը/աշխատանքային պլանը մինչև 2020թ․-ի հունիսի 26-ը։