
ԶԵԿՈւՅՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱL 2024
Ներկայացնում ենք 2024 թ․-ի իրավախախտումների վերաբերյալ վերլուծական զեկույցը
2024 թվականին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն REAct տվյալների բազայի հիման վրա իրականացրել է վերլուծություն՝ անդրադառնալով այն իրավախախտումներին, որոնց բախվել են խոցելի խմբերի ներկայացուցիչները Հայաստանում։
Զեկույցում ներկայացված են առավել հատկանշական դեպքեր՝ արձանագրված տարբեր խմբերի և ոլորտների շրջանակում։ Վերլուծվել են թե՛ իրավական, թե՛ գործնական խոչընդոտները՝ վեր հանելով օրենսդրական բացեր ու համակարգային խնդիրներ։
Զեկույցի վերջում ներառված են նաև առաջարկություններ՝ ուղղված իրավախախտումների կանխարգելմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ավելի արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։
Զեկույցը պատրաստվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ «Հանրային առողջության ալյանս»-ի ֆինանսական աջակցությամբ՝ «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հիմնական բնակչության համար ծառայությունների կայունությունը» ծրագրի շրջանակներում։
Կարդալ զեկույցը ամբողջությամբ՝ https://shorturl.at/OfBoY