Իրավունք՝ առողջ ապագայի համար | Գյումրի

2025 թվականի հունիսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Գյումրիի Dropn կենտրոնում կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված առողջության իրավունքին։ Սեմինարը վարեց իրավաբան Շուշան Խնկոյանը, ով մատչելի և պրակտիկ ձևով ներկայացրեց առողջության իրավունքի էությունը, դրա օրենսդրական հիմքերը, ինչպես նաև այն գործիքակազմը, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները առողջապահական համակարգում։

 

 

Քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝

  • Ինչպե՞ս հասկանալ՝ խախտվել է արդյոք մարդու առողջության իրավունքը,
  • Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել խախտման դեպքում,
  • Ո՞ւմ կարելի է դիմել աջակցություն ստանալու համար,
  • Որո՞նք են պետության պարտավորությունները այս ոլորտում։

Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները կիսվեցին սեփական փորձերով, բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց բախվել են բուժհաստատություններում, և ստացան գործնական իրավաբանական խորհուրդներ։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք միտված են խոցելի խմբերի առողջության պահպանմանը, իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական աջակցությանը։

 

 

Այսպիսի միջոցառումները նպաստում են իրավագիտակցության բարձրացմանը, վստահության ձևավորմանը և առողջապահական համակարգում ինքնուրույն կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։