ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի թիմի այցը ՆՍՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի երևանյան գրասենյակը ուրախությամբ հյուրընկալեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, կազմակերպության ծրագրային թիմը և Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչները քննարկեցին արդեն իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաև ապագա ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Այսպիսի հանդիպումները կարևոր են փոխըմբռնման, վստահության և հաջող համագործակցության ամրապնդման համար։