ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի 2025թ.-ի առաջին ժողովը

Հունվարի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի 2025 թվականի առաջին ժողովը՝ ծրագրերի ծառայություն մատուցող աութրիչ աշխատակիցների մասնակցությամբ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին գալիք աշխատանքի իրականացման հիմնական ուղղությունները, նորությունները և թարմացումները։

 

Ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց ծրագրերում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, իսկ ծրագրերի իրավաբան Շուշան Խնկոյանը անդրադարձավ ծառայությունների մատուցման նոր ձևաչափերին՝ մատնանշելով դրանց արդյունավետությունը։

Այս հանդիպումը կարևոր հարթակ էր ծրագրերի թիմի անդամների համար՝ միասին քննարկելու առկա մարտահրավերները և առավելություններն, ինչպես նաև համատեղ մշակելու նոր ռազմավարություններ՝ համայնքին ծառայություններ մատուցելու գործում:

«Նոր Սերունդ» ՄՀԿ շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով ՄԻԱՎ-ի կանխարգելմանը և առողջապահական ծառայությունների մատչելիությանը Հայաստանում։