Դեկտեմբերի 17-ին՝ սեքս աշխատողների նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է
Դեկտեմբերի 17-ին՝ սեքս աշխատողների նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) միանում է միջազգային հանրությանը՝ հարգանքի տուրք մատուցելու այն կյանքերին, որոնք կորսվել են բռնության, խտրականության և խարանի պատճառով, որոնց սեքս աշխատողները բախվում են ամբողջ աշխարհում։
Այսօր մենք հիշում ենք այն անհատներին, ովքեր լռեցվել, վնասվել կամ սպանվել են պարզապես իրենց ով լինելու և իրենց կատարած աշխատանքի համար։ Սեքս աշխատողները շարունակում են մնալ հասարակության ամենազգայուն և խոցելի խմբերից մեկը՝ ենթարկվելով բռնության, որը հաճախ անպատիժ և անլսելի է մնում։
ՆՍՀԿ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու սեքս աշխատողների իրավունքները, առողջության ու արդարադատության հասանելիությունը և անվտանգությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Արդեն ավելի քան 30 տարի մենք կանգնած ենք խոցելի համայնքների կողքին՝ պայքարելով խարանի դեմ, պաշտպանելով մարդու իրավունքները և արժանապատվությունը, իրականացնելով ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի հզորացմանը, առողջության պահպանմանը, մարդասիրական աջակցությանը, պաշտպանվածության և հավասար իրավունքների խթանմանը։
Այսօր ցանկանում ենք ներկայացնել նաև
— սեքս աշխատողների արդարադատության հասանելիության հարցում ոստիկանության և քաղաքականությունների դերի վերաբերյալ զեկույցը, որը մշակվել է Եվրոպայի սեքս աշխատողների իրավունքների հարցերով ալյանսի (ESWA) կողմից՝ համագործակցելով 13 գործընկեր կազմակերպությունների հետ ՝ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, այդ թվում՝ Հայաստանի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հետ՝ https://www.eswalliance.org/police_research_brief
https://www.youtube.com/watch?v=rfel9dvMNpc