ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ԱՆ «ՎԱՆԱՁՈՐ» ՔԿՀ-ՈՒՄ
2024թ․ի նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում։
Դասընթացի նպատակն էր տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել Հայաստանի ՔԿՀ-ների ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
- «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ Փոխանցման ուղիներ, կանխարգելում և ՀՌՎ բուժում»;
- «Տուբերկուլոզ․ ՏԲ-ի կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում»;
- «Մեթադոնային փոխարինող բուժում»;
- «Առողջության իրավունք»։
Թեմաները ներկայացրեցին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի (ԻՀԱԿ), ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԹԱԿ), ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԿԲԱԿ) և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետները՝
- Քրիստինե Լալայան – ԻՀԱԿ-ի բժիշկ համաճարակաբան;
- Լյուբով Նիկոլայան – ԹԱԿ-ի մանկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատոր/մանկաբույժ;
- Աննա Ասատրյան – ԿԲԱԿ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար;
- Անահիտ Մկրտչյան – ՆՍՀԿ փորձագետ, փաստաբան։
Դասընթացի արդյունքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ազատազրկված անձինք զարգացրին իրենց կարողությունները և բարձրացրեցին իրենց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև ստացան կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, ինչպես նաև վերջիներս ունեցան անհատական խորհրդատվությունների հնարավորություն թե՛ բժիշկների, թե՛ փաստաբանի հետ։
Դասընթացների շարքը կազմակերպվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով։
Դասընթացների իրականացմանը աջակցել են նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն։