ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ կազմակերպության համար հավասար 2 առանձին՝ հավասար հնարավորությունների և գենդերային հավասարության քաղաքականությունները մշակելու համար։

 

Փորձագետի հիմնական պարտականությունները

Փորձագիտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝

 

  1. Իրականացնել կազմակերպության անդամների, աշխատակազմի և շահառուների կարիքների ու առաջնահերթությունների գնահատում և հասցեավորել դրանք մշակվող քաղաքականություններում։
  2. Պատրաստել 2 առանձին քաղաքականություն՝ հավասար հնարավորությունների և գենդերային հավասարության։
  3. Համագործակցելով կազմակերպության աշխատակազմիհետ՝ վերջնականացնել փաստաթղթերը։

Քաղաքականությունները պետք է կազմվեն հայերենով։

 

 

Ժամանակացույց

  • Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը։
  • Փաստաթղթերի նախնական տարբերակը պետք է ուղարկվի ՆՍՀԿ-ին մինչև 2023 թվականի նոյեմբերի 20-ը՝ դիտարկումների և մեկնաբանությունների համար։

 

Ծառայությունների վճարը

 

Տեխնիկական բնութագրի աշխատանքը իրականացնելու համար փորձագետի վարձատրության չափը որոշվելու է մրցույթի ամփոփման ընթացքում։  

 

Գնահատումը

Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ-ի կողմից։

 

Այն փորձագետները, որոնք կունենան թիրախ խմբերի հետ աշխատանքի փորձ, կունենան առավելություն։

 

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները

  • ՀԿ-ների համար քաղաքականությունների և հարակից այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • Կարիքների և առաջնահերթությունների գնահատման փորձ,
  • Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։

 

Ինչպե՞ս դիմել

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 20-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «Քաղաքականությունների մշակման փորձագետ»։