ՄԵԴԻԱ ԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մեդիա արշավի համար փոքրիկ սոցիալական հոլովակների պատրաստման աշխատանքների մրցույթ։
Պաշտոն – Հոլովակի պատրաստման մասնագետ
Սոցիալական հոլովակի թեման՝
Հասարակության շրջանում տրանս* խնդիրների վերհանում, իրազեկվածության և զգայունության բարձրացում
Վայրը – Երևան, Հայաստան
Ծառայությունների նկարագրություն
Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝
- կազմել 10 փոքրիկ սոցիալական հոլովակների սցենար,
- հավաքագրել հոլավակների նկարահանման համար հերոսների,
- իրականացնել նկարահանումները,
- իրականացնել մոնտաժը,
- Թարգմանել և տեղադրել ենթագրերը,
- խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի 10 հոլովակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ սցենարի կազմման, հոլովակներ պատրաստելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում,
- Տրանս* խնդիրների և տրանս* զգայունության վերաբերյալ պատշաճ իրազեկվածություն, գենդերազգայունություն,
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
- Ստեղծագործական մտածողություն,
- Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ։
Աշխատավարձը – Պայմանագրային
Տևողությունը — 1 ամիս
Դիմելու ընթացակարգը — Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023թ.-ի հոկտեմբերի 20—ը, ընտրելով հոլովակի նկարահանման մասնագետ հաստիքը։
Հայտի լիարժեք դիտարկման համար՝ խնդրում ենք «աշխատանքային փորձ» դաշտում ներառել նախկինում պատրաստած հոլովակների հղումները։