ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև ՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում առկա համագործակցությունը շարունակվում է, և ապրիլի 17-ին տեղի ունեցավ հերթական դասընթացը կրթահամալիրում վերապատրաստվող գործող ոստիկանական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Կրթահամալիրում դասախոսությամբ հանդես եկավ իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Անահիտ Մկրտչյանը, ով ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման, որի շրջանակներում քննարկվեցին  մարդու իրավունքներ հասկացությունը, իրավունքների զարգացման պատմությունը, միջազգային և ներպետական փաստաթղթերը։ Անդրադարձ կատարվեց նաև միջազգային դատարաններին, կոնվենցիաներին և պետությունների պարտավորություններին։ 

Դասընթացները անցան ակտիվ հարց ու պատասխանների և քննարկումների մթնոլորտում։ 

 

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Կարողությունների զարգացում և ջատագովություն հանուն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։