ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ
2023թ.-ի մարտի 23-ին ժամը 13։00-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում մի խումբ անձինք հարձակվել են օտարերկրյա քաղաքացի Ք․Մ․-ի (անունը փոխված է) և ՀՀ քաղաքացի Ա․Ս․-ի (անունը փոխված է) վրա Ք․Մ․-ի «տարբերվող» արտաքին ունենալու պատճառով։ Ք․Մ․-ն և Ա․Ս․-ն ստացել են մարմնական վնասվածքներ։ Ք․Մ․-ն գիտակցության մասնակի կորուստ է ունեցել և շտապօգնության մեքենայով տեղափոխել է Վանաձորի բժշական կենտրոն։ Բժշկական կենտրոնում տուժող Ք․Մ․-ին տրամադրվել է առաջին բժշկական օգնություն, ով, վիճակը բավարար գնահատելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից։ Ոստիկանները տուժողներին ուղեկցել են Վանաձորի ոստիկանության բաժին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվում է իրավաբանական աջակցություն։
ՆՍՀԿ-ն դեպքի ընթացի մասին լրացուցիչ կլուսաբանի։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է խտրականության և բռնության ցանկացած դրսևորում՝ պայմանավորված անձի սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ և կոչ է անում՝
- իրավապահ մարմիններին իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։
- ՀՀ Կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին ձեռնարկել գործուն քայլեր ՀՀ-ում խտրականության դեմ պայքարի օրենքի անհապաղ ընդունման համար։