ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18-35 տարեկան անձանց՝  մասնակցելու 2-օրյա վերապատրաստման դասընթացին:

 

Նպատակը՝

Զարգացնել երիտասարդների կարողությունները և բարձրացնել վերջիններիս տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ մնալու իրավունքի վերաբերյալ։

 

Տևողությունը՝

Դասընթացը տեղի կունենա 2023թ-ի ապրիլի 6-7-ը:

 

Դասընթացի թեմաներն են՝

  • ՄԻԱՎ և ՁԻԱՀ։ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և կանխարգելման միջոցները,
  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը,
  • Առողջության իրավունք,
  • Խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունք։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: 

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի մարտի 30-ը՝  ընտրելով «Երիտասարդների իրազեկում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, մարդու իրավունքների վերաբերյալ» թեման։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: