օրենսդրական վերլուծության  փորձագետի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում օրենսդրական վերլուծության  փորձագետի 

Աշխատանքի նկարագրություն

—        Իրականացնել ՀՀ օրենսդրության վերլուծություն՝ ԼԳԲՏ անձանց աշխատանքային իրավունքների իրացմանը խոչընդոտող իրավական բացերի և այլ արգելքների վերաբերյալ,

—        Ուսումնասիրել վերոնշյալ խնդիրների հաղթահարման միջազգային փորձը,

—        Ուսումնասիրել ՆՍՀԿ-ի կողմից փաստագրված ՍԿԳԻ հիմքով աշխատանքային իրավունքների խախտումների և խտրականության դեպքերը,

—        Կազմել զեկույց տեղական և միջազգային իրավական դաշտի, հաջողված փորձի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա՝ ներառելով հայտնաբերված օրենսդրական բացերը և խոչընդոտները, փաստագրված աշխատանքային իրավունքի խախտումները և խտրականությունը, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղված առաջարկությունների փաթեթ,  

—        կազմված զեկույցը և առաջարկների փաթեթը ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և  այլ շահագրգիռ կողմերին

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

·       Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;

·       Հաղորդակցական հմտություններ;

·       Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;

·       Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;

·       Թիմում աշխատելու ունակություն;

·       Ստեղծագործական ջիղ։ 

 

Աշխատավարձը  — Պայմանագրային 

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև մարտի 31-ը։