ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐՈՓ-ԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Վանաձորի Դրոփ-ին կենտրոնի համակագողի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:
Պաշտոն — Վանաձորի Դրոփ-ին կենտրոնի համակագող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Վանաձոր
Ծառայությունների մատուցման արժեքը — Պայմանագրային
Հիմնական պարտականություններ
- Համակարգել կենտրոնի աշխատանքները;
- Կազմել կենտրոնի աշխատանքային պլանը;
- Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
- Խթանել շահառուների կարողությունների զարգացումը տարբեր միջոցառումների միջոցով;
- Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
- Տարածել կենտրոնի միջոցառումների և այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն;
- Հաշվետվություններ ներկայացնել վերադասին;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի հուլիսի 12-ը՝ հաստիք/ծառայությունների մատուցում դաշտում ընտրելով Համակարգող, իսկ հաջորդիվ Համակարգող դաշտում՝ «DropIn կենտրոնի համակարգող» հաստիքը։
ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ