«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԻ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում հոգեբանի աշխատելու համար խոցելի խմբերի ներկայացուցիչների ու հատկապես Ուկրաինայից և Ռուսաստանից տեղահանված անձանց հետ։
Տևողությունը — Պայմանագրային,
Վայրը — Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
- Հոգեբանական աջակցություն հասարակության խոցելի խմբերին;
- Շահառուի հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի և դիտարկումների միջոցով,
- Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա շահառուի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը,
- Աշխատանք շահառուի հետ, որը ենթադրում է
— տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
— անհատական հոգեբանական խորհրդատվություն
— անհատական հոգեթերապիա
— անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ
մասնագետի մոտ ուղղորդում:
- Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
- Յուրաքանչյուր շահառուի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում և պարբերական վերանայում:
- Շահառուի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
- Շահառուների հետ խմբային հանդիպումների իրականացում,
- Մասնակցություն թիմային քննարկումներին:
- Համապատասխան հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Հոգեբանի բարձրագույն կրթություն,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet Tools, E-mail,
- Ռուսերենի գերազանց իմացություն
- Տվյալների վերլուծության ունակություն,
- Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում,
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն,
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
- Վստահելիություն, գաղտնապահություն,
- Նախաձեռնելու կարողություն,
- Ինքնավստահություն,
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022 թ.-ի նոյեմբերի 20-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Հոգեբան» հաստիքը։