ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 30 ԱՄՅԱԿԸ

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ)  Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) անդամակցել է 1992թ. մարտի 2-ին, և նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից 2022թ-ի հոկտեմբերի 31-ին նշվեց համագործակցության 30 ամյակը։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ևս մասնակցեց միջոցառմանը։ 

 

«Շնորհավորում եմ համագործակցության 30 ամյակը և կարևորում համագործակցությունը։ Մենք դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու գործընկերության շրջանակներում ամրագրված առաջնահերթություններին հասնելու համար և վստահ եմ, որ կհասնենք այդ արդյունքին»-նշում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։