ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  հայտարարում է հանդիպման ընթացքում համաժամանակյա թարգմանության բաց մրցույթ։  Հանդիպումը տեղի է ունենալու  2022 թ-ի դեկտեմբերի 1-ին և տևելու է 2 ժամ՝ 14։30-ից 16։30։  

Համաժամանակյա թարգմանությունը նախատեսվում է հանդիպման ողջ ընթացքում (ընդհանուր 2 ժամ)։

 

Աշխատավարձը  — Մրցութային

 

Աշխատանքի նկարագիր՝

  • Ապահովել անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն  հանդիպման ողջ ընթացքում։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Համաժամանակյա թարգմանության առնվազն 2 տարվա փորձ,
  • Համաժամանակյա թարգմանչի որակավորում (համապատասխան վկայագրերի, փաստաթղթերի առակայությունը պարտադիր է),
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Իրազեկություն մարդու իրավունքների հիմնահարցերի և պաշտպանության, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այլ բժշկական, իրավագիտական եզրութաբանությանը,
  • Այլ համապատասխան հմտություններ և որակավորումներ։

 

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի Նոյեմբերի 10-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Համաժամանակյա թարգմանիչ» հաստիքը։