ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ—ն հայտարարում է երիտասարդական կենտրոնի օգնականի թափուր հաստիքի բաց մրցույթ։
Պաշտոն — Երիտասարդական կենտրոնի օգնական
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` 20 ամիս երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատավարձը — Պայմանագրային
Հիմնական պարտականություններ
- Աջակցել երիտասարդական կենտրոնի աշխատանքներին;
- Համակարգողի հետ միասին կազմել երիտասարդական կենտրոնի աշխատանքային պլանը;
- Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
- Տարածել կենտրոնի միջոցառումների և այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն;
- Կատարել ակտիվ երիտասարդների մոբիլիզացում;
- Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, անհրաժեշտության դեպքում կազմել արձանագրություններ;
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022 թ.-ի հուլիսի 22-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Երիտասարդական կենտրոնի օգնականի» հաստիքը։