ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԻԱՎ-Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է ՄԻԱՎ-ի առաջնորդության հերթական դպրոցը, որը նախատեսված է սկսնակ տրանս* և ոչ բինար ակտիվիստների համար։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ Հայաստանի տրանս* համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է քառօրյա արտագնա ՄԻԱՎ-ի առաջնորդության դպրոց:

Առաջնորդության դպրոցի նպատակն է տրանս* համանքի ներգրավվածության խթանումը ՄԻԱՎ-ին առնչվող որոշումների կայացման գործընթացում։

Մասնակցությունը կնպաստի, որ տրանս* համայնքի ակտիվիստները

  • զարգացնեն իրենց առաջնորդական հատկանիշները,
  • տեղեկակնան ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային մեխանիզմների և գործիքակազմերի մասին,
  • կրթություն ստանան ադվոկացիոն մեթոդների և գործիքների, համայնքի մոբիլիզացիայի, խարանի և խտրականության կանխարգելման վերաբերյալ,
  • զարգացնեն դասընթացավարական հմտությունները։

 

Ե՞րբ՝  հուլիսի 20-22, 2022 թ.

 

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:

 

Առաջնորդության դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է:

 

Մասնակցությունն անվճար է։

 

Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

 

Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի հունիսի 30-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ՄԻԱՎ-ի առաջնորդության դպրոց։

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: